ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
n>

      ԻՄ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Է ՆՎԻՐՎՈՒՄ

      Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր

      ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ

      Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

      Դեղձենիներ շատ կան մեր գյուղում£ Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո£ Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների£

      Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է£

      Ամբողջ օրը ես այդ մասին էի մտածում£ Այն մասին, որ դեղձենու ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը, և որ այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն£

      Ես երկար նայում եմ ձորերի կողմը: Ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մենավոր ու տրտմագին կանգնել է վիրավոր դեղձենին£ Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, հետզհետե աղոտանում է իմ տեսողությունը, դեղձենու տեղ իմ աչքին անթափանց մշուշ է երևում, և ես այդ մշուշի մեջ պարզորոշ տեսնում եմ Նրան® Նա ժպտում է ինձ, բայց տխուր է նրա ժպիտը£ Եվ ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շշնջում եմ նրա անունը՝ «Արգինա»£

      «Արգինա», – լսում եմ ես իմ սեփական ձայնը, բայց այդ ձայնն ասես անծանոթ, օտար է ինձ, ասես լսվում է հեռու-հեռվից£ Սակայն հաջորդ վայրկյանին հալվում է մշուշը, տեսիլքը չքանում է, և ես կրկին տեսնում եմ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£ Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն®

      1

      Աշուն է£ Մեր տան պատշգամբում, բաց լուսամուտի առջև կանգնած, ես նայում եմ ներքև՝ ձորալանջերին ու այստեղ-այնտեղ՝ բլրակների վրա փռված մեր գյուղին, որ զուգվել-զարդարվել է աշնան բոլոր գույներով£ Շրջակա կուսական անտառների ու լեռների խայտաբղետ գույներով է ներկվել նաև մեր Բարակ ջուր փոքրիկ գետակը, որ սկիզբ է առնում բարձր սարերից, գալիս, զիգզագվելով` գյուղը բաժանում է երկու հավասար մասերի և, անցնելով դաշտերով, ձորերով ու մթին ծմակներով, գնում, կորչում է հեռու հարթավայրային ադրբեջանական գյուղերում£

      Աշնան ցրտաշունչ թեթև հովը խաղում է ծառերի կատարներին, ծառերը մեղմիվ օրորվում են, և տերևները, ինչպես ջրափոսերի վրա իջնող գույնզգույն թիթեռնիկներ, երկար պտտվում են օդում, հետո հանդարտ նստում տնամերձ այգիներում: Մեր ոսկեփայլ կատուն՝ Չյուչան, իրեն սիրել տվող, մողոշիկ ու փափկամազիկ, մի ոստյունով ցատկում, պպզում է պատշգամբի բազրիքին՝ ուղիղ իմ դիմաց, և, վախվորած նայելով ինձ, աղերսական մլավում է.

      – Մի-ա-ա-ո¯ւ®

      – Չյուչա, ձայնդ կտրի, – ասում եմ ես և մատս թափահարում եմ վրան£– Իջիր, – գոռում եմ£

      Բայց նա չի իջնում, գլուխը թեքում, ուղիղ նայում է աչքերիս մեջ ու նորից՝

      – Մի-ա-ա-ո¯ւ®

      Այս անգամ աղիողորմ ու խղճահայաց£ Պարզ է, նրան իմ թույլտվությունն է պետք£

      – Լավ, գլուխ մի տար, – ասում եմ ես£-Նստիր£

      Եվ նորից նայում եմ ներքև, ուր թիթեղածածկ տներ են, տներին կից՝ տնամերձ այգիներ, այգիներում՝ անթիվ, անհամար դեղձենիներ՝ դեղին արդուզարդի մեջ կորած£ Մեր հարևանի տղան՝ Հովիկը, վազում է իրենց հորթի ետևից, երևի ուզում է գոմը գցել, բայց հորթը՝ դունչը բարձր, հիմարի պես փախչում է՝ պոչը օդում տնկած£ Հովիկը քիչ է մնում լաց լինի, որովհետև արևը գնացել, հասել է Կաղնախաչ բարձր սարին, ծառերի ու բլուրների ստվերները սկսում են երկարել, հետո երկինքը հանկարծակի գունատվում, դառնում է կապտամթավուն, նախիրը փոշի հանելով, բառաչելով գյուղ է մտնում£

      – Բիժո¯ւմ, բիժո¯ւմ, – այգու այն կողմից լսվում է Հովիկի ձայնը£

      Նա ձեռքը պարզած գնում է հորթի ետևից. ասես աղաչում է նրան, որ վերջապես լսի իրեն, կանգնի£ Արագ ցած եմ թռչում պատշգամբից և վազում փողոց՝ Հովիկին օգնելու£ Մի քանի քայլ դեռ չարած, իմ ականջին է հասնում ինչ-որ մեկի հեռավոր ձայնը.

      – Աբի¯կ®

      Ինձ են կանչում, թեպետ իմ անունն, իհարկե, ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ£ Մեր կողմերում այդպիսի մանրունքներին չեն նայում£ Հայրապետը երկարաշունչ անուն է, ասում են, ու կրճատ՝ Աբիկ են կոչում£ Նորից են կանչում, ու ես շրջվում, նայում եմ այն կողմը, որտեղից գալիս է ձայնը£ Այնտեղ, ուր ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ, ճանապարհի եզրին, մենավոր դեղձենու տակ մի բեռնատար է երևում, բեռնատարի մոտ՝ մի տղա ու մի աղջիկ£

      Արևը հրաժեշտի իր հանգչող շողերով ոսկեզօծել է հեռավոր անտառները, իսկ ձորերում հետզհետե խտանում են ստվերները£ Մի պահ նայում եմ նրանց՝ այդ տղային ու աղջկան, բայց ճանաչել չեմ կարողանում£ Հովը խաղում է աղջկա շրջազգեստի հետ, որը, չգիտես ինչու ինձ այնպես է թվում, թե անպայման բաց վարդագույն է, իսկ տղան հանել է գլխարկը և երկար թափահարում է օդում՝ ինձ է կանչում£ Ճանաչել չեմ կարողանում ու զարմանում եմ նույնիսկ, թե ինչու են կանչում ինձ£ Որպեսզի արագ վազեմ՝ հանում եմ կոշիկներս, գուլպաներս խոթում եմ գրպաններս և կոշիկները ձեռքս առած՝ տների ու տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ կարճ ճանապարհով ոտաբոբիկ թռչում եմ դեպի այնտեղ, ուր կանգնել են տղան, աղջիկը և բեռնատարը£ Առջևում ձոր է, որով գարնանը, երբ սարերում հալչում է ձյունը, ափեափ լցված հոսում են պղտոր ու փրփրած ջրերը£ Ես վազքաթափով իջնում եմ ձորը£ Համարյա մի շնչում անցնում եմ այն, ոտքերս ցավեցնում


Скачать книгу