Թուրքի աղջիկը. Խաչատուր Աբովյան

Թուրքի աղջիկը

Год выпуска: 0

Автор произведения: Խաչատուր Աբովյան

Серия:

Жанр: Современная зарубежная литература

Издательство: Автор

isbn: 9781772466898

Краткое описание:

«Թուրքի աղջիկը» նորավեպում նա գրում է. «Որ ասում էին` թէ Ռուսաստանից մեծ մարդ ա եկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանայ, որ կուսակալիցը, եա նախարարիցը (մինիստրիցը), մէկ թուղթ է գալիս, որ կառավարութիւնիցը (դիրեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՞ր երեւում, էնպես եի սարսափում, կարծում, թէ էս ա, իմ վերջին օրը հասել, մօտեցել ա… Իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պէտք է տանեն սաղ-սաղ թաղեն, եա կախ տան…»: Աբովյանի հայրենասեր սիրտը խիստ մտահոգված էր ժամանակի հայ գրականությամբ: Աբովյանին մտահոգություն էր պատճառում, թե ինչու «զարգացած եւրոպացիները զարմանում են, որ հայ ժողովուրդը, որի ճակատագիրն ու բնակավայրն այդքան նպաստավոր է բանաստեղծության համար, այնուամենայնիվ մինչեւ այժմ ոչ մի բանաստեղծ չի կարող ցույց տալ»: Իր փնտրտուքի արդյունքում Աբովյանը ըմբռնեց, որ պետք է ձերբազատվել հնից եւ ստեղծել նոր հայ գրականություն: Հասկանալով գրաբարի եւ աշխարհաբարի հակասությունը, նա առաջինն էր, որ սկսեց գրապայքարը եւ առաջ քաշեց նոր լեզվին անցնելու կարեւորությունը: «Թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբար` տասը կըլի որ հասկանային, բայց հարիր հազարի համար` թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախր որ ազգը էն լեզվովը չի խոսում, էն լեզուն չի հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածիր. ը՞ւմ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ինչ օգուտ, որ ես չեմ սիրում», գգրում էր Աբովյանը: Նա ուղղակի անհրաժեշտ էր համարում ազգային գրական լեզվի հիմնադրումը: