Մեծապատիվ Մուրացկաններ. Հակոբ Պարոնյան

Մեծապատիվ Մուրացկաններ - Հակոբ Պարոնյան


Скачать книгу
առաջ ես կերակուր կուզեմ, վասնզի առտվնե ի վեր բերանս բան դրած չեմ։

      – Շատ աղեկ, Աբիսողոմ աղա, շատ աղեկ․ հիմա կը բերեմ ձեր կերակուրն։

      Տիկինը դուրս ելավ և դուռը բանալով սեմին վրա կայնեցավ՝ սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպես կը հիշեն ընթերցողները, դայակ փնտրելու գացած էր։

      Աբիսողոմ աղան սենյակին մեջ միակ մնալով՝ բարձի վրա դրված Զեն Հոգևորն առավ և թղթատել սկսավ զայն․ բայց որովհետև մարդս անոթի եղած ժամանակ գիրք չկրնար կարդալ, ինչպես նաև չկրնար գիրք գրել, նորեն բարձին վրա դրավ Զեն Հոգևորն, վասնզի փորն կիմացուներ իրեն, թե Զեն մարմնավորին պետք ուներ, և սկսավ սենյակին մեջ պտտելու։

      – Կաղաչեմ, Աբիսողոմ աղա, որ ձեր տունին պես հանգիստ ընեք, – ըսավ տիկինը սենյակը մտնելով։

      – Անհանգստության պատճառ մը չունիմ, միայն թե անոթի եմ և կերակուր ուտել կուզեմ։ – Կերակուրդ պատրաստվելու վրա է, հիմա պիտի բերեմ, – ըսավ տիկինը և դուրս ելավ նորեն դռան առջև էրկանը սպասելու համար։

      – Ի՞նչ տեսակ կնիկ է այս, – ըսավ Աբիսողոմ աղան, երբ առանձին մնաց, – զիս անոթի կը պահե և կը պատվիրե, որ հանգիստ ըլլամ․ անոթի մարդը հանգիստ կրնա՞ ըլլալ․․․

      – Սեպե՛ թե ես ալ քու քույրդ եմ կամ աղջիկդ եմ, – ըսավ վաթսունամյա տիկինը դարձյալ ներս մտնելով, – եթե բան մը կուզես, մի՛ քաշվիր, ըսե ինծի, որ բերեմ։

      – Շնորհակալ եմ։

      – Ես կուզեմ, որ իմ տունս եկող հյուրերր չնեղվին։

      – Կը հասկնամ․ հիմակուհիմա կերակուրեն ուրիշ բան չեմ ուզեր։

      – Կերակուրը պատրաստվելու վրա է, հոգ մի՛ ընեք․․․

      Տիկինը դեռ պիտի շարունակեր յուր բանակցությունն, բայց դուռը զարնվելով՝ դուրս վազեց շուտով, որպեսզի դուռը բանա, էրիկը դիմավորե և բերած պաշարներն առնե ու կերակուր եփե։

      – Ողջույն, տիկին, – ըսավ մեկը դուռը բացվելուն պես։

      Հարկ չկա ըսելու, թե եկողը կրոնավոր մ՚էր, ինչու որ անոնք միայն կը գործածեն ողջույնը։

      – Օրհնյա՛ տեր, – պատասխանեց տիկինը։

      – Ի՞նչպես եք, աղե՞կ եք, տիկին։

      – Փառք աստծո, տեր հայր։

      – Մանուկ աղան հիմա դեմս ելնելով իմացուց, որ հյուր մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ։

      – Շատ աղեկ ըրեր եք, ներս հրամմեցեք, տեր հայր, – ըսավ տիկինն՝ ցույց տալով խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան յուր անոթությամբը կզբաղեր։

      Քահանան ներս մտավ։

      Աբիսողոմ աղան ոտքի ելավ։

      – Ողջո՛ւյն, Աբիսողոմ աղա։

      – Օրհնյա՛, տեր հայր։

      – Մեղավորս ձեր բարեպաշտության գալն իմանալով՝ աճապարանոք եկա ձեր ջերմեռանդության պատվական որպիսությունը հարցնելու, ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա։

      – Աղեկ ենք։

      – Միշտ աղեկ ըլլա՛ք, տեր աստված ձեր մեռելոց արքայություն և կենդանյաց ավուրս երկարս պարգևեսցե։

      – Շնորհակալ եմ․ դուք ի՞նչպես եք, տեր հայր։

      – Մեր աղեկությունը մի հարցունեք․․․ ժամանակիս աղեկությունը․․․ Տեր աստված զձեզ համենայն փորձանաց և ի չարե ազատ պահեսցե․ ժողովուրդն երբ աղեկ ըլլա, քահանաներուն ալ երեսը կը խնդա։

      – Այնպես է, տեր հայր, – պատասխանեց Աբիսողոմ աղան՝ յուր աչերն չզատելով բնավ խուցին դռնեն, ուսկից կերակուր կը հուսար։

      – Օրհնա՛ծ, ժամանակը շատ գեշ է․ ժողովուրդը շատ նեղություն կը քաշե, այս պատճառավ ջերմեռանդությունն ալ օր ըստ օրե պակսելու վրա է։

      – Իրավ


Скачать книгу