ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
Անահիտը՝ արտասվելու աստիճան հուզված, շիկնանքից այրվելով, չգիտես ինչու, փորձեց բացել իր հին պայուսակը£ Բայց կողպեքը, հակառակի պես, չէր բացվում, ըստ երևույթին, փչացել էր£ Եվ Անահիտը, վհատության պոռթկումով բռնված, հանկարծ, ինքն անգամ սարսափելով սեփական խոսքերից, ասաց.

      – Գիտե՞ս, ես կուզենայի, որ վերադառնային այն հին ու երանելի ժամանակները, երբ աղջիկն ինքն էր սեր խոստովանում տղային, և դա անպատվություն չէր համարվում® Բայց ոչ, ես դա չէի ուզենա, որովհետև այդ հին ժամանակներում չէիր լինի դու®

      Հիմա, տարիներ հետո, աշնանային լուսնյակ ու ցուրտ գիշերվա մեջ մեն-միայնակ կանգնած, Անահիտը մտածում էր այն հեռավոր, արդեն անդարձ օրերի մասին, և նրա համար ամոթալի ու միևնույն ժամանակ հաճելի էր վերհիշել իր այսպես ասած երեխայական արարմունքը, որին, ամենայն հավանականությամբ, մղեց նրան մի քանի րոպե առաջ Մուշեղի հետ տեղի ունեցած կարճատև խոսակցությունը£ Զարմանալին այն էր, որ Կարենն իսկույն հասկացավ նրան£ Նա մի քիչ գունատվեց, հետո ժպտաց, ինչպես նա է ընդունակ ժպտալու՝ միայն աչքերով£

      Անահիտը մինչև այսօր էլ չի կարողանում մոռանալ, թե ինչպես այդ րոպեին հոգու վրայից անսպասելիորեն չքացավ լարվածությունը, ձեռքն ակամայից ընկավ նստարանին, նրա ամբողջ էությունը համակեց տարօրինակ, ընդարմացնող նվաղկոտությունը, որից արցունքներն իրենք իրենց լցվում էին աչքերը£ Եվ նա թերևս լաց լիներ, բայց այդ պահին Կարենի ձեռքը զգույշ իջավ նրա ձեռքին և թեթևակի սեղմեց նրա մատների ծայրերը£ Անահիտը խոնարհեց կրակի պես այրվող դեմքը, բայց ձեռքը ետ չքաշեց£ Արցունքներ չկային նրա աչքերում, բայց սիրտն այպես էր բաբախում, ասես ուր որ է պիտի դուրս թռչեր կրծքից£

      Անահիտը ջրի ծորակի տակ լցրեց ջրամանը և թաց, սառը ջրամանը ձեռքին գնաց դեպի տուն£ Տուն մտնելիս նա ինչ-որ հռնդյուն լսեց, կանգ առավ£ Նրան թվաց՝ ավտոմեքենայի ձայն էր£ Բայց ավտոմեքենայի ձայն չէր դա. բարձր, սարերից ու լեռներից էլ շատ բարձր, աստղազարդ երկնքի միջով ինչ-որ օդանավ էր անցնում՝ կարմիր լույս արձակելով£ Անահիտը ներս մտավ, ջրամանը դրեց սեղանին, իր նախկին տեղը£ Նրա աչքը կրկին ընկավ խմբային նկարին£ Նկարում ինքն ու Կարենը իրարից հեռու են, իսկ այն ժամանակ անբաժան էին£ Անահիտն իրեն ամենաերջանիկ աղջիկն էր համարում արար աշխարհում£ Նրա էության յուրաքանչյուր բջիջ պարուրված էր այդ զգացմունքով£ Երեկոները նա պառկում էր քնելու այդ բերկրալից, շարունակ իրեն զարմացնող զգացումով, և մտածում էր գալիք օրվա մասին, որը նույպես սկսվելու էր նույն արբեցնող հուզմունքով£ Անահիտի սիրտն ու հոգին, ինչպես նորահաս գինու ոսկյա թաս, պռնկե-պռունկ լցված էր ցնծուն երջանկությամբ£ Նա նույնիսկ ջանում էր քայլել հանդարտ ու սահուն քայլվածքով, ասես վախենալով թափթփել այդ արբեցնող գինին£ Անահիտն առավոտներն արթնանում էր վաղ, մինչև արևը դուրս կգար, արթնանում էր ինչ-որ բանի մասին իրար հետ տաք վիճող ճնճղուկների անհանգիստ ճռվողյունից, միառժամանակ անխոհ ժպիտով նայում էր նրանց, հետո փակում աչքերը և մտածում Կարենի մասին՝ հիշողության մեջ հերթով վերակենդանացնելով երեկ երեկոյան նրա հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը£ Հետո անկողնուց ելնում, դուրս էր գալիս պատշգամբ և այդպես վարդագույն թափանցիկ գիշերանոցով, բարակ մեջքն ի վար թափած շողշողուն, ասես ոսկեջրով լվացած թանձր մազերով, երկար կանգնում, կկոցված աչքերով դիտում էր այդ մեծ, տաք ու բարի աշխարհը, որը շռայլորեն նրան էր հղում վաղ լուսաբացի իր մաքրամաքուր կապույտ լույսը£ Իսկ հետո ներքևում, Մատուռի ձորում ընդհատումներով


Скачать книгу