ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ. Ֆեմիդա Դավթյան
նախագահ, Տավուշի բուռն կաշառակերիս երբ շղթայեցին, ալաների դուստր Սաթենիկին հիշեցի, անցած ասպետության դարը և 21-րդ դարի սեռափոխության և մտքաթլպատվածության արգասիք` դավաճան հայ որձէգի ծաղկող գենետիկ արյան «ասպետության» ուրվականը տեսա։ Հայաբարո որձուղեղի ազգային բանտում էի, երբ ի պատասխան ինձ, ՀՀ դատախազը Տավուշում հայտարարեց, որ թույլ չի տա ցեխ շպրտել պետության վրա։
Գաղափարը հանճարեղ կլիներ, եթե չլիներ ցեխով մաքրելու ազգային մշակույթ և չգործեր «Չփորձեք ցեխ շպրտել զուլալ ճահճին» կարգախոսը` Ա՜ղ Վանա ձկներ Տավուշի ճահճի։ Ես համակարգից դու՞րս էի, գուցե ես եմ կոռուպցիայի վարակակիրը, ինչու՞ ինձ չվտարեցին այս կղզուց, որ մաքրվի սուրբ հողը կանաչ ժանտախտի կարմիր արյունից։ Կաշառակերիս բերին հայոց նարկոպոռնոգժաբանտ։ Այս վարակներն ինձ չդիպան, բայց կաշառակերությունը, պարզվեց թռչնագրիպից ուժեղ վարակ էր և Աբովյան ՔԿՀ-ի պաշտոնա-տարներ վարակվեցին ինձանից։ Դե~, եթե համակարգը ի տարբերություն ահաբեկիչների, չի ստանձնում պատասխանա-տվություն, ապա մնում է մտածել, որ վարակակիրը ես եմ և ընդունել մեղքը, մինչև… 100000 դրամ իմ կաշառքն էր, 100000 ՔԿՀ-ի պետինը։ Այս «ցածրորակ» վարակը ինձանից փոխանցված կլինի, չէ՞ որ համակարգը, այն էլ « հզոր» միայն մեքենա ունեցող հայո՜ց, ինչպե՞ս կարող էր վարակակիր լինել։ Հավանաբար այս ՔԿՀ ակադեմիայի աթոռներն էլ իմի նման ձրի են եղել։ Մի՞թե կարելի է ձրի պաշտոնը կաշառքով օծել։
23
Ուսերիս հզոր հայի ուղեղակիրը կլոր լիներ, հասկանայի էլի՜…
Այս ՔԿՀ-ի պաշտոնատարները համակարգի խոսափողն են
և
ազգային
մեքենայի
հրամանների
անշեղորեն
իրականաց
–
նողները։
11 ամիս շրջափակման մեջ։ 11 ամիս կարողացան ինձ պահել, թույլ չտալ հանդիպել ոչ դրսի, ոչ ներսի, ոչ Արցախի որևէ լրագրողի, պաշտոնյայի հետ, լսել անչափահաս որդուս ձայնը ,գոնե օրը 3 րոպե, հաշվի չառնել հացադուլի դիմումս և շատ այլ բաներ։
Համակարգում էի, բայց համակարգից դու*րս։ Կաշառա-կերանհատներ՞։ Հուզիչ է և անհամոզիչ, ծիծաղելի և զավեշտա-լի։ Այո', շրջանագիծը քառակուսի չունի, ինչպես աքսիոման ապացուցման կարիք։ ՀՀ-ում հերթը հասել է նրան, որ բռնողը բռնողին է բռնում, կերակրողը' կերակրողին, իսկ « իմ վասալի վասալի վասալը իմ վասալը չէ»:
Արվեստի ինստիտուտում դասախոսելու տարիներին մի լաբորանտ ունեի` Սիրադեղյան Վանո։ Երբ դարձավ նախա-
րար, հայտարարեց, որ գրողը ինքն է։ Ժամանակները փոխվեցին։ Հիմա բռնողների և սարքողների ժամանակն է` « ազգային հանրաքվե» է:
Ամենայն հայոց նախագահ, ես մարտի 27-ից ոչ ամենայն, ոչ էլ հայոց Ֆեմիդաս,ազգային աղետ եմ, էկոլոգիական աղետ, կաշառքի վարակակիր, աղետ Աղ Վանա ձկների, Տավուշի սառնորակ ճահճի, «Աբովյան» ԲԿՀ-ի «նարկոպոռնոգժա-բանտի»։ Խեղճ համակարգը ես եմ վարակել, թեև ՀՀ-ում երբեք չեն ասի, որ դա համակարգ է։ Ես տղամարդավարի խոստո-վանում եմ։ Եթե դժվար է խոստովանել, ապա ես կաշառքի վարակակիր եմ և վարակել եմ համակարգը, չէ՞ որ համակարգի վարակը չեմ կրել։ Թույլ կտա՞ք իմ վարակակիր մատերիայի ձևը տանել Ձեր երկրից, փրկել Ձեր երկիրը և ինձ։ Ֆեմիդա Դեռ Շղթայված։
24
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին
Հասցես-նույնը
ՀՀ
ԱՆ
«
Աբովյան
»
ՔԿՀ
–
ի
ԿՊՎ
կալ
.
Ֆելմիրա
Դավթյան
Ֆեմիդա
Դիմում–