Ժամադրություն մտքերի աշխարհում. Արմինե Հակոբյան
ենք նկատում: Չենք թաղում նրան և չենք էլ սգում… Ուղղակի չենք հիշում: Քնել է նա խորը քնով, թե՞ անդառնալիորեն վերացել` ոչ ոք չգիտի:
Եվ եթե մի օր հրաշքի ուժով (իսկ հրաշքներ լինու՞մ են արդյոք) հույսը վերածնվի, գուցե սերն էլ հնազանդորեն նրան հետևի: Բայց դա արդեն ոչ ոք չգիտի…
Միգուցե՞ սերը հենց ցանկալի բանի հույսն է ինքնին…
Եվ ճիշտ է ասված, որ «հույսը վերջում է մեռնում»…
Գուցե հենց դա է պատճառը, որ սերը այդքան երկար է ապրում…
Իրավիճակ, որում հայտնվել են, թերևս, մեզանից շատերը
Որևէ էակ հետևողական չի կարող լինել այն գործողություններում, որոնք հակասում են իր էությանը, քանի որ շատ շուտով նա կբախվի աններդաշնակության` երևի թե դաժանագույնին մարդկային ապրումներից. մի բան, որ մասնատում է ներաշխարհդ, հանգիստ չի թողնում միտքդ… Դեպի փակուղի ճանապարհ բացող հոգեվիճակ. փակուղի, որն առաջ է քաշում բազմաթիվ խնդիրներ, բարդ խնդիրներ քեզ համար, որոնց չկա որևէ մեկ լուծում աններդաշնակության թակարդում, և ինքդ քեզնից դու մշտապես խնդրի լուծման հակասական ուղիներ ես ստանում… Եվ ուզում ես, անպայման ուզում ես դուրս գալ այդ իրավիճակից, բայց չգիտես` որ ուղղությամբ շարժվել… Գուցե արագ առա՞ջ գնալ, գուցե` ե՞տ, գուցե` կանգնել և սպասե՞լ, իսկ միգուցե գտնել ինչ-որ այլընտրանքային, մարդկությանը դեռ անծանոթ ուղի… Ո՞րն է քո ճանապարհը…
Աններդաշնակությունից դուրս գալու քո ճանապարհը դու, միայն դու պետք է գտնես… Ես ասեմ, որ այս` սահմանային իրավիճակում, որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը… Ինչու՞ ես հապաղում… Վախենու՞մ ես երևի, սխալ որոշումից ես վախենում… Սխալ, որը քեզ ի վերջո ցավ կպատճառի… Սակայն արդյո՞ք ցավալի չէ այս իրավիճակը, երբ դեռևս ոչ «ճիշտ», ոչ էլ «սխալ» որոշում չես կայացրել… Ցավալի է գուցե և ավելի, քան ցանկացած որոշման ամենավատ արդյունքը կլինի…
Ճիշտ որոշումը ցանկացած իրավիճակում այն է, որը բխում է քո իսկ էությունից. քո իրական էությունից և ոչ վերջինիս արտացոլանքից` թեկուզ քեզ հարազատ և քեզ համար հեղինակավոր մարդկանց աչքերում… Քո իսկ էությունից և ոչ` մշտապես քո գլխին նստած «հասարակություն» կոչվող հրեշից… Այո, հրեշից և եթե դու գիտակցաբար կամ անգիտակցաբար նրա հետ մշտապես հաշվի ես նստել քո որոշումներում, նա քո մեծագույն թշնամին է. քո և բոլորի` բոլոր, բոլոր
«հասարակական» էակների: Իսկ դու ունես այլընտրանք` թա´փ տուր ուսերդ, գլուխդ թա´փ տուր, վայր նետի´ր քո և քեզպեսների (երբեմն` կյանքի) հաշվին դեռևս կենդանի այդ հրեշին, տրորի´ր ոտքով, ծիծաղի´ր վրեն ու մոռացի´ր նրան… Մի´ հիշիր նրան` նույնիսկ հակադրվելու համար, քանզի սա էլ նրա պատճառած չարիքի հակառակ կողմն է…
Ու կայացրու´ որոշում…
Ճիշտ որոշումն այն է, որն առավելագույնը բխում է քո իսկ էությունից…
Քո որոշման մեջ ոչ մեկին մի´ լսիր, ոչ մեկին նաև դիտմամբ մի´ հակադրվիր…
Լսի´ր ինքդ քեզ ու սխալվելուց էլ մի´ վախեցիր… Փորձի´ր ու հիշիր` երբեմն որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը:
Սիրտը
Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները… Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ