Երկեր եւ վիպակներ. Ատրպետ

Երկեր եւ վիպակներ - Ատրպետ


Скачать книгу
տեսա՞ք, աչքով տեսաք, մատաղդ լինիմ, թե ինչպես անհավատը ներքևից դիտում էր ու հրճվում: Ինչ աղտեղի աչքերով, գարշելի սրտով ձգտում էր այս անհավատը հարաբերության մեջ մտնել իսլամի հարեմի անարատ կնոջ հետ: Որքան խաղերով ու նազանքով էր տարածում սիմիտը ու տանջում թշվառ կնոջը:

      – Կասկածը լավ բան չէ, Խոջա, իսլամին չի վայել ենթադրություններով խոսիլ, գուցե և բամբասել մի բոլորովին անմեղ կնոջ:

      – Ներեցեք, – ասաց խոջան, զգալով իր սխալը, – ներեցեք, տեր իմ, որ կրոնական նախանձախնդրությունս ինձ չափազանց կուրացրեց, ես մեղքի տակ ընկա ենթադրական բամբասանքով: Բայց և այնպես սիրտս ծակվեց, կարծես մի նիզակ մխեցին այնտեղ, երբ նկատեցի, որ աչքի անմերձենալի հարեմի տիկինը լուսամուտից կռացած կես մարմնով, բաց դեմքով, կրծքով ու բազուկներով մերկացավ անօրենի աչքերին: Սա էլ փոխանակ դեմքը ծռելու, գետին նայելու, զմայլած նրա գեղով, քիչ էր մնում պատից վեր թռչի:

      Նրանք առաջանալով մոտեցան բոսնիացուն, որ ստացած փողը քսակը զետեղելուց հետո տեփուրը կրկին գլխին դրեց, եռոտանին ուսերին և, շարունակելով ճանապարհը, կրկնեց նույն խռպոտ ձայնով ու եղանակով. «Սիմիտ, սիմիտ, սիմիտ»:

      Սուլթանը կրկին ոտից մինչև գլուխ զննեց բոշնակին, բայց ամեն բան օրինական գտավ, բոլոր շորերը սև, բոլոր հագուստը մթին, թշվառի տանջանքն ու սուգն էին արտահայտում:

      Ծպտյալները առաջանալով շարունակեցին իրենց քայլերը դեպի էյուբ և որովհետև սաստիկ հոգնած էին, մտան մի ղայֆեխանա (սրճարան)՝ թե հանգստանալու և թե ժողովրդի կարծիքները լսելու: Սրճարանատերը այս անծանոթ հաճախորդներին իսկույն աթոռ տվեց, վազեց սառը ջուր բերեց, մոտերը դրեց, որ ծարավները հագեցնեն և ինքը մոտեցավ օջախին՝ սուրճ պատրաստելու: Սրճատանը մեծ բազմություն կար. մոլլաներ, արհեստավորներ, կալվածատերեր, թաղական պաշտոնյաներ, ենիչերիներ: Բոլորն էլ անտարբեր զբաղված էին իրենց զբոսանքով, ծխում էին չիբուխ կամ նարգիլե, խմում էին սուրճ կամ օշարակ, խաղում էին նարդի, տամա կամ թուղթ և շատերն էլ ընտանեկան խոսակցությամբ էին զբաղված ու քննադատում էին առօրյա հարցեր:

      – Ահա երեք օր է, – ասաց մի կալվածատեր իրեն լսողներին, – մեր սուլթանի գահ բարձրանալը (ալլահը երկարեցնե նրա կյանքը), բայց ոչ մի ձայն չլսվեց, ոչ մի գործ չտեսավ:

      – Երեկ իրիկուն Թոփ-Գափու՝ մի սրճարանում նրան տեսնողներ են եղել…

      – Էյ, – ասաց սրճարանատերը օջախի մոտից, – դատարկախոսներ եք, ուրիշ ոչինչ: Թողեք մի հանգստանա, ծանոթանա գործերի հետ… Երեք օրվա մեջ ի՞նչ կարող էր անել…

      – Ժրագլուխ և եռանդոտ մարդը հենց առաջին օրից կարող էր իր շնորհքը ցույց տալ, – ասաց մի ենիչերի, խաղը ընդմիջելով: – Մի՞թե քիչ գործեր կան մեր քաղաքում: Ահա քանի ամիս է, որ մեզ ուղտի նման խմոր են ուտացնում փռնչիները. այն էլ ի՞նչ խմոր. գարի թե՞ հաճար՝ ալլահն է խաբար:

      – Այդ բոլորը կարգի կմտնի, – ասաց մի մոլլա, – եթե մեր կաշառակեր յուլեմներին (կղեր) ու ղադիներին (կրոնական դատավոր) կարողանան զսպել:

      – Ի՞նչ անեն յուլեմներն ու ղադիները, երբ ընդհանրապես այնպիսի շռայլություն ու փարթամություն է տիրում մեր ավագանիի ապարանքներում: Երկիրը կողոպտում են, ժողովուրդը կեղեքում, կաշիներն են պոկում, որբին ու այրուն տանջում, զրկում, որ ինչ է, իրենց հարեմները հարճով, ընդունարանները մանկլավիկներով


Скачать книгу