Չհաս է. Մուրացան

Չհաս է - Մուրացան


Скачать книгу
այդ չափազանց է, այդ երեխայություն է, հանդարտվիր. ես կատակ արի. իհարկե, դու ինչ մեղավոր ես, որ Նատաշան այդպես հիմար աղջիկ է. դու հո քո որդու թշնամին չես. – քաղցրությամբ սկսեց ամոքել կնոջ սիրտը Մելքոն-աղան:

      – Չէ, այդ առաջին անգամը չէ, – վրդովված խոսեց Անիչկան. – դու մի քանի անգամ էլ միևնույն տեսակ նկատողություններով վիրավորել ես իմ սիրտը, ես եմ հիմարը, որ քո պակասությունների, քո անվայել վարմունքների մասին ոչինչ չեմ խոսում, լռում, պապանձվում եմ. ինչ կանեիր, եթե քո արածներից հենց միայն մեկը լույս աշխարհ հանեի…

      Մելքոն-աղան տեսավ, որ մեծ սխալմունք է գործել միջընտանեկան պայմանի դեմ մեղանչելով. ախր չէ որ երկու ամուսիններն էլ իրենց սեփական պակասություններն ունեին և. հենց դրա համար նրանք պարտավորվել էին փոխադարձաբար չտեսնել միմյանց թերությունները: Ինչ իրավունքով, ուրեմն, ինքը այդ նկատողությունը արավ Անիչկային: Այժմ էլ եթե նա սկսեր իրեն հայտնի գործերի մասին նկատողություններ անել, դա խո կատարյալ խայտառակություն կլիներ: Հարկավոր էր, ուրեմն, փակել խնդիրը, ինչ միջոցով էլ որ լիներ:

      – Անիչկա, հոգյակս դու մի նեղանար, որ ես երբեմն-երբեմն ակամա սխալմունքներ եմ գործում, ես երբեք էլ քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել: Ի՞նչ անեմ, անիծվի Նատաշան. նա այնպես հիմարություն արավ, որ ինձ սաստիկ վրդովեց: Ախար ի՞նչպես կարելի է կեղտոտ ջուրը ծաղիկների ածուի վերա թափել: Այդ բանում, իհարկե, ոչ դու ես մեղավոր և ոչ ես, երբ աստված կամենում է մեկին պատժել նրան այս տեսակ ժառանգ է տալիս: Ուրեմն ներիր ինձ, հոգիս, ներիր, ես ակամա վիրավորեցի քեզ:

      Տիկինը լուռ էր և ոչինչ չէր խոսում, բայց նրա ինքնասիրությունը ըստ երևույթին գոհություն էր ստացել ամուսնու զղջումը տեսնելով, երկու մեղմ խոսքեր էլ՝ և Անիչկան կներեր յուր ամուսնուն:

      – Դու չես խոսում ինձ հետ, Անիչկա, – քաղցրությամբ կրկնեց Մելքոն – աղան. – Բայց չէ որ ես ներողություն խնդրեցի: Տիկինը ծանրությամբ բարձրացրեց աչքերը, մի ներող հայացք ձգեց յուր ամուսնու վերա և ժպտաց: Այդ նշան էր, որ, ուրեմն, հաշտությունը տեղի ունեցավ: Մելքոն-աղան սեղմեց կնոջ ձեռքը ի նշան շնորհակալության:

      – Բայց ի՞նչ պիտի անենք վերջապես այս աղջկան, – կամացուկ ձայնով շշնջաց Անիչկան ամուսնու ականջին, երբ նրանք թև ի թև մտան կրկին ծառուղիների մեջ:

      – Այդ աղջկան… այո՛, այդ հարցը ուշադրության արժանի է: Քանի որ Նատաշան մեր տանն է, նա մեզ միշտ կվրդովե. պետք է հնար մտածել մի կերպով նրան ամուսնացնելու:

      – Բայց ում հետ ամուսնացնել, ով կհոժարի նրա հետ ամուսնանալու. Գեղեցկությունից գեղեցկություն չունի, շնորհքից՝ շնորհք չունի, խելքն էլ հո՝ աստված տա: Ինչ ասես, որ ես դրա համար չեմ արել, ինչ նեղություն ասես, որ ես չեմ կրել, ռուսերեն սովորեցրել եմ, ֆրանսերեն սովորեցրել եմ, մուզիկ սովորեցրել եմ. լավ հագցրել եմ, լավ ապրեցրել եմ, էլ ի նչ պետք է անեի. երբ որ աստված խելք չէ տվել, ես հո չէի կարող նրա գլխի մեջ զոռով խելք էլ թափել:

      – «Երբ դու ինքդ չունիս այդ խելքը, որտեղից կարող էիր նրա գլխի մեջ թափել», – խոսեց ինքը յուր սրտում Մելքոն-աղան և ընկավ մտատանջության մեջ: Նա մտքով թռավ դեպի հեռու անցյալը, դեպի այն բախտավոր օրը, երբ վեց արու զավակներից հետո աշխարհ եկավ Նատալիան, և լցրեց յուր ծնողների ցանկությունը, որ էր՝ աղջիկ ունենալ յոթերորդ զավակը: Եվ այդ օրը ի՞նչ հույսեր, ի՛նչ ոսկի երազներ չուներ Մելքոնը, իբրև բախտավոր հայր: Նա հավատում էր, որ մի օր այդ աղջիկը կռվածաղիկ


Скачать книгу