Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ. Երվանդ Օտյան
բարբառն, որ ապստամբ վիշապն կոչէ զնա՝ եթե հրամանաւ սպան զապստամբ վիշապն։ Եւ արդարև իսկ բանն Աստուած սպան զսատանայ, այնու զի կոխելոյն զնա ետ իշխանութիւն։
Արդ ապստամբ կոչէ զնա գիր։ Եթե նոյնպիսի՝ որպէս եղևն յԱստուծոյ՝ կացեալ էր, ապա ոչ ապստամբ կոչէր զնա։ Զի որ ապստամբի ոք, թողու զիւր պայմանն՝ որով ոչ անարար իսկ ցուցանի։ Զի եթե անարար էր, ապա ոչ յիւրմէ բնութենէն փոխէր. քանզի չմարթի բնութեան իմիք՝ առանց [54] կամաց՝ մերթ բարի լինել, մերթ չար։
[ԺԴ]
Իսկ արդ եթե ոչ անարար էր, ասեն, սատանայ, և ոչ այնպիսի եղեալ յԱստուծոյ, և անձամբ զանձն դարձոյց ի լաւէ անտի ի յոռին, որ է ի հնազանդութենէ յ211rանհնազանդութիւն, արդ զայն ասացէք. գիտէ՞ր Աստուած եթե այնպէս լինելոց էր, թե չգիտէր. թե գիտէր և արար, ինքն է պատճառ՝ նորա ի լաւութեանցն դառնալոյ. ապա թե ոչ գիտէր, զիա՞րդ առնէր զայն զոր ոչն գիտէր՝ թե որպիսի ինչ ոք լինելոց իցէ։
Անգիտութիւն կարծել զԱստուծոյ՝ անհնարին յիմարութիւն է. քանզի միայն ինքն կանխագէտ է հանդերձելոց։ Այլ քանզի բարերար էութիւն է Աստուած, ոչ կամեցաւ զազնուականութիւնն իւր ծածկել։
Վասն որոյ յառաջագոյն գիտէր զսատանայէ եթե թիւրելոց է, և զմարդիկ յանցուցանելոց՝ առ ի չունկնդիր լինելոյ [55] հրամանաց նորա, որով միանգամայն՝ վասն անձնիշխանութեան մարդոյն երևելոյ արար զնա Աստուած, զի առաւելութիւն բարերարութեան նորա յայտնի լիցի մարդկան վասն թողութեան տալոյ մարդկան յառաջագոյն գործելոցն մեղաց։ Զի յորժամ զսատանայ ամբարշտացեալ տեսանիցեն և չբարձեալ ի միջոյ, և վասն իւրեանց մեղացն 211v իմանայցեն՝ թե գոյ հնար թողութեան ապաշխարութեամբ. զի Աստուծոյ բարերարութիւնն ցուցանիցի, և մարդիկ զշնորհն նորա գիտասցեն. զի եթե այն այնպէս չէր լեալ, և ոչ բարերարութեանն նորա ոք խելամուտ լինէր։
53 Նա բնաւ իսկ, ասեն. յետ թիւրելոյն սատանայի և խաբելոյ զմարդն՝ ընդէ՞ր իսկ ոչ եբարձ ի միջոյ, զի մի զբազումս սպանանիցէ։
54 Ոչ եթե չէր կարող Աստուած բառնալ զսատանայ ի միջոյ, քանզի չիք ամենևին տկարութիւն զԱստուծով. այլ զի չէր ինչ մեծ [56] գործ Աստուծոյ զսատանայ ինքնին անձամբ սպանանել, զարարած մի զիւր փոքր յոչինչ դարձուցանել, զի մի կարծիցի թե վասն չժուժալոյ չարութեանն նորա սպան զնա։
55 Երկրորդ անգամ՝ զի անծանաւթ ևս լինէր առ յապայ մարդկան Աստուծոյ բարերարութիւնն, թե յառաջագոյն սպանեալ էր զսատանայ. զի ոչ ոք ունէր նշանակ ինչ յայտնի բարերար կոչելոյ զԱստուած։ Այլ թերևս և կարծիք ինչ ի մէջ մտանեին՝ թե հաւասար ինչ ոք էր նա Աստուծոյ և աճապարեաց ի 212r միջոյ եբարձ։
56 Վասն որոյ պահեաց զնա, և ոչ կորոյս ի միջոյ, զի մարդիկ յորժամ լաւութեանցն հմուտ լինիցին, յաղթեսցեն նմա՝ փոխանակ այնոցիկ՝ որ յառաջնումն յաղթեցան ի նմանէ։
Այն իսկ մեծ և զարմանալի է, զի մարդն Աստուծոյ՝ վառեալ Աստուծոյ աւգնականութեամբ, պատերազմեալ յաղթիցէ սատանայի։ Որպէս մարտուսոյց ոք ամենայն հնարիւք հնարեալ զիւր աշակերտ[57]սն թեքել, առ ի ցուցանելոյ զհանգամանս մարտիցն, որով մարթիցեն յաղթել ախոյանից, և առաքիցէ զնոսա ի հրահանգս մրցել ընդ ախոյանսն, և յաղթութեանցն ուշ առնել խրատիցէ, մինչև զկեանս անգամ արհամարհել. զի լաւ համարի թե վասն անուան բարիոք մեռանիցին, քան թե կենդանի կայցեն և վատանուն լինիցին. և նոցա զթելադրութիւնս վարդապետին ի մտի եդեալ, և զպարգևս ընդ յաղթութեանն գեր ի վերոյ լինիցին ախոյանին, և պսակեալ առ վարդապետին հասանիցեն, և նշանակ ճգնու212vթեան ընդ ախոյանին՝