ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
էր ստացվել, ես, այնուամենայնիվ, քնով էի անցել£ Արթնացա գիշերվա կեսին՝ բվի կռնչոցից£ Հիշում եմ, տատս, երբ ողջ էր, ասում էր, որ բվի կռինչը՝ տան բակում, վատ նշան է£ Ականջ եմ դնում£ Բվի կռինչը մեր այգուց է գալիս£ Իսկ տանը լռություն է£ Անձայն ելնում եմ անկողնուց, բացում Արգինայի սենյակի դուռը£ Նա խոր քնած է, փոքր երեխայի պես ձեռափը այտի տակ: Ես որոշ ժամանակ այդպես լուռ կանգնած նայում եմ նրան, հետո նորից զգուշորեն ծածկում եմ դուռը և անշշուկ, ոտքերիս ծայրերի վրա գնում դեպի իմ մահճակալը՝ քնելու£

      Դրսում, մթան մեջ, կրկին չարագուշակ կանչում է անիծյալ բուն£

      9

      – Մինչև արձակուրդները հաշված օրեր են մնացել, – ասում է Արգինան£– Շուտով քեզ հետ կգնանք քաղաք£

      – Արմե՞նն էլ է գալու մեզ հետ, -հարցնում եմ ես£

      – Այո® Այսինքն՝ նա առանց այն էլ սեսիոն քննությունների է գնում£

      – Նա Բաքվո՞ւմ է սովորում£

      – Իհարկե£ Դու ինչ է, չգիտեի՞ր այդ մասին£

      – Ոչ:– Ես գլուխս տարուբերում եմ բացասաբար£

      – Մենք այնտեղ երեքով կշրջենք ծովափին, նավով կզբոսնենք ծովում, կինո կգնանք£ Եթե, իհարկե, դու դեմ չես, – ասում է նա ժպտալով£ Ձեռ է առնում: Իհարկե դեմ չեմ:

      Երեկոյան, երբ Արգինան հագնում է իր երկնակապույտ զգեստը, ինձ իսկույն պարուրում է թախծոտությունը, և ես, ինքս էլ չգիտեմ ինչու, հիմարաբար ու անվստահ հարցնում եմ.

      – Ե՞ս էլ եմ գալիս հետդ£

      Արգինան անսքող աղերսանքով նայում է ինձ£ Ես, իհարկե, հասկանում եմ, այնքան էլ նրա սրտովը չէ, որ ես քարշ եմ գալիս իր ետևից, բայց և չի ուզում վիրավորել£ Ես դա ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ:

      – Լավ, չեմ գալիս, – արագ ասում եմ ես£

      – Ինչո՞ւ, – հենց այնպես հարցնում է նա:

      – Մտադրությունս փոխեցի, – թոթովում եմ ես:– Ավելի լավ է Հովիկին կանչեմ ու միասին շախմատ խաղանք£

      Արգինան երախտագիտությամբ համբուրում է այտս և արագ դուրս է գալիս տնից£

      Իհարկե, Հովիկի մասին ես ստեցի, այսօր տրամադրություն չունեմ շախմատ խաղալու£ Հայրիկը նույնպես տանը չէ, կանչել են Ստեփանակերտ՝ անասնապահների մարզային հավաքի, իսկ մայրիկն այսօր ամբողջ օրը հիվանդանոցից տուն չի եկել, որովհետև հարևան գյուղից մի մարդու արջը անտառում գզգզել է, և նրան համարյա անհուսալի վիճակում առավոտյան բերել են հիվանդանոց£ Մայրիկը, հավանաբար, գիշերը հերթապահի այնտեղ£

      Ես մենակ եմ մնացել տանը, և կյանքում առաջին անգամ զգում եմ, թե ինչքան անտանելի բան է մենակությունը£ Իմ հոգում այնպիսի տրտմություն է, որ քիչ է մնում պայթի սիրտս£ Չգիտեմ, թե ինչ անեմ£ Դուրս եմ գալիս բակ£ Այստեղ նույնպես հետաքրքիր ոչինչ չկա, նույն դատարկությունն է£ Իմ քայլերն ակամաբար ինձ հանում են փողոց, տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որտեղով անձրևների ժամանակ վազում են գյուղամիջից իջնող պղտոր ջրերը, գնում եմ ձորի կողմը£ Գիտեմ, որ լավ բան չէ արածս, բայց ետ կանգնել իմ մտքից՝ ես անկարող եմ, անհասկանալի ինչ-որ ուժ ասես առաջ է մղում ինձ£ Ես շարունակում եմ քայլել՝ երբեմն թաքնվելով հաստաբուն ծառերի հետևում, երբեմն կռացած, և սարսափելով բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ շատ եմ ուզում լսել, թե Արմենն ու Արգինան ինչի մասին են խոսում հիմա այնտեղ, ձորամերձ այգում, թեպետ դարձյալ զգում եմ, որ դա աններելի քայլ է իմ կողմից, անազնվություն՝ թաքուն ականջ դնել ուրիշի խոսակցությանը£

      Լուսնյակը


Скачать книгу