ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
գնանք տեսնենք ինչ է գալիս գլուխներս, ես դրանց տիրումերը®
…Լուսինեն հավաքեց սեղանը ու մեծ մայրս այդպես էլ ոչինչ չկերավ, չխմեց£ Ձեռքերը տեղաշորին, գլուխը հակած կրծքին, լուռ, անշարժ նստած էր նա՝ ասես իրոք անհաղորդ դրսի բոլոր ձայներին£
Տան ետևում, ճանապարհին, մարդատար մեքենայի հռնդյուն լսվեց£ Ես շրջվեցի ետ՝ ներըմբռնողաբար զգալով, որ մայրս է եկել£ Զարմանալի ու նաև աններելի է՝ ոչ մի զգացմունք չունեմ նրա հանդեպ՝ ո°չ սեր, ո°չ ատելություն£ Ինչո՞ւ է այդպես՝ հասկանալ, առավելին՝ բացատրել, չեմ կարողանում£ Գուցե մանկութ օրերի ինչ-որ վիրավորանք պահ մտած ապրում է իմ մեջ£ Բայց չէ՞ որ նրան մեղադրելու հիմք նույնպես չունեմ£ Մի անգամ Շահում մեծ մորս ասացի. «Ես նրան որպես հարազատ ընդունել չեմ կարողանում, չգիտեմ ինչու, բայց դա այդպես է£ Նա ինձ համար միշտ էլ օտար է եղել£ Եվ եթե մեկը կա, որ ինձ հարազատ է՝ դու ես»£ Նրա համար, իհարկե, հաճելի էր իմ խոստովանությունը, բայց ցույց չտվեց, ասաց. «Այան քե մատաղ, գուցե նա մեղավոր չի, կյանքում միշտ չի, որ մարդ կարող է անել էն, ինչ սիրտն է ուզում, պատահում է, որ ամեն ինչ հակառակ մարդու ուզածի է դասավորվում»£ «Բայց չէ՞ որ նա մեզ լքեց, – առարկեցի ես, – և° ինձ, և° քեզ»£ Մեծ մայրս տարուբերեց գլուխը, դառը քմծիծաղ տվեց, ասաց. «Վայ էն մարդուն, որի կնիկը նախշուն կլինի»£ Նրա ասածն ինձ անհասկանալի էր, թեպետ վեցերորդ դասարանի աշակերտ էի արդեն£ Այնուամենայնիվ ասացի. «Հետո՞ ինչ»£ Մեծ մայս ժպտաց£ Բայց անուրախ ժպիտ էր դա£ «Էն, որ նախշուն կնիկը կարմիր խնձոր է, քարով տվող շատ կլինի, – ուշացումով արձագանքեց նա£– Մերդ գիտե՞ս ինչպիսին էր, երբ հորդ հետ եկան գերությունից£ Նա առաջին ռուսն էր մեր գյուղում, բոլորը ապշած նայում էին£ Բոյը բարձր, մազերը շեկ, ծիծաղը բերանին£ Որ խոսում էր, ոնց որ թե երգ էր ասում՝ էնքան դուրալի էր ձենը, չնայած լեզուն չէինք հասկանում£ Բայց դե շուտով ինքն արդեն մեզնից ավելի լավ էր խոսում հայերեն£ Հա, շատ էր սիրուն, սաղ գյուղի բերանը մնացել էր բաց®– Նա մի պահ մտածեց և ասաց.– Իսկ հետո էնպես ստացվեց, որ կապվեց քաղաքից եկած էդ երկրաբանի հետ»£ «Իսկ դու ասում ես, թե գուցե մեղավոր չի», – դարձյալ առարկեցի ես£ «Մեղավոր է, թե մեղավոր չի, հիմի արդեն անցած է, – տխուր ասաց նա, – բայց էն ժամանակ շատ ծանր ազդեց ինձ վրա£ Գյուղի հիվանդանոցում բուժքույր էր, էդ երկրաբանն անտառում ծառի տակ էր ընկել, թե ինչ՝ ոտքը վնասված բերել էին հիվանդանոց£ Էնտեղ էլ կապվեցին£ Լսեցի ու ոնց որ եռացած ջուր թափեն գլխիս£ Ուղիղ գնացի աշխատանքի տեղը£ „Տկլորը բարձրացավ սարը, սարի անունը խայտառակ արեց, ասացի£ Գնա որտեղ ուզում ես, ես հարյուր տարի նամուս չեմ պահել, որ դու երկու օրում ցեխոտես“£ Էդպես եղավ, էդ երկրաբանի հետ գնացին քաղաք£ Որոշ ժամանակ անց քեզ բերեց, թողեց ինձ մոտ»£
Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս£ Ո՞րն է նրա մեղքը£ Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց£ Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում£ Մի՞թե նա քաղաքում մնացող է£ Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ£ Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»£ Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ