ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
ճանապարհին, Անահիտը, առանց նախապես պայմանավորվելու, հանկարծ կամրջի մոտ թեքվեց դեպի ձորը և չնայելով ետ, ձորն ի վեր վազեց դեպի ծանոթ աղբյուրը՝ իր ետևից տանելով Կարենին£ Հասնելով աղբյուրին, նա մեջքով հենվեց սպիտակավուն հաճարենիներից մեկի բնին և, վազելուց շունչը կտրվելով, սկսեց նայել Կարենին£

      Կարենը Անահիտին չէր նայում, նա մի պահ նայեց երկնքի խորքը մխրճված հաճարկենուն, որի տակ կանգնած էր Անահիտը, և, գրպանից հանելով դանակը, սկսեց ինչ-որ բան փորագրել սպիտակավուն ծառաբնին£ Անահիտը գլուխը թեքել, հետաքրքրությամբ նայում էր ու ժպտում£ Քրտինքի կաթիլները ճակատին՝ Կարենը ջանասիրությամբ փորագրեց իրենց անունների սկզբնատառերը. «„Կ+Ա= սեր“», և, իր արածից գոհ ու երջանիկ, հաղթական նայեց Անահիտին£ Անահիտը շարունակում էր ժպտալ՝ ձյունասպիտակ ատամներով սեղմելով շուրթերը£ Կարենը նայեց նրան և, մի կողմ նետելով դանակը, արագորեն մոտեցավ Անահիտին և փութկոտ մի շարժումով գրկելով նրա տաք ու հնազանդ մեջքը, հուզմունքից շնչահեղձվելով, բերանով արագ գտավ նրա այրվող շուրթերը£

      Անահիտը, դեռևս մեջքով սեղմված ծառաբնին և անուժ դիմադրելու Կարենի մոլուցքին, դանդաղորեն սահեց ցած՝ ասես տենդի մեջ՝ հառաչելով ու տնքալով£ «Միթե՞ հնարավոր է ապրել առանց քեզ», -շշնջում էր Կարենը, անհագորեն շնչելով նրա աղջկական բույրն ու մոլեգնաբար համբուրելով հրագույն շուրթերը, թախծանուշ ջինջ աչքերը, դեմքը, մազերը®

      Այդպես շերունակվեց մինչև հունիսի վերջը£ Արդեն հանձնել էին վերջին քննությունը, պատրաստվում էին ավարտակական երեկույթին£ Աղջիկներն իրենց համար տոնական զգեստներ էին կարում, տղաներն ամբողջ օրն անց էին կացնում դպրոցում՝ նախապատրաստելով այն նոր ուսումնական տարվան. սպիտակացնում էին դասասենյակների պատերը, նստարանները ներկում, լվանում ապակիները- վաղուց ի վեր այդպիսի ավանդույթ կար դպրոցում՝ շրջանավարտները պարտավոր էին իրենց ուժերով վերանորոգել դպրոցական շենքը, և, ինչպես էստաֆետ, հաջորդ սերնդին հանձնել այն կազմ ու պատրաստ£

      Անահիտն ամեն երեկո, վերջացնելով տան աշխատանքները, գնում էր դպրոց՝ իմանալու, թե ինչպես են գնում տղաների գործերը£ Մյուս աղջիկները նույնպես գալիս էին£ Պետք էր, օգնում էին, չէ՝ պարզապես զրուցում էին՝ բազմազանություն մտցնելով տղաների աշխատանքային առօրյայի մեջ£ Հետո բաժանվում էին, և նրանց աշխույժ ձայները երկար ժամանակ հնչում էին գյուղական կիսամութ փողոցներում£

      Այդպիսի մի օր Անահիտն ուշացած եկավ դպրոց£ Նա Կարենին տեսավ հեռվից. ուսուցչանոցի դուռը հանել, ռանդայով տաշում էր£

      – Բարև, – մոտենալով ասաց Անահիտը՝ զարմանքով նայելով նրան£

      – Փեղկերից մեկը կիպ չի նստում շրջանակի մեջ, ստիպված տաշում եմ£

      – Դու հյուսնությո՞ւն էլ ես կարողանում անել£

      – Քիչ-քիչ սովորում եմ, – քմծիծաղ տվեց Կարենը£– Գուցե պետք եկավ®

      Անահիտին թվաց՝ ինչ-որ անուրախ բան կար այդ քմծիծաղի մեջ£ Նա ուշադրությամբ զննեց Կարենին՝ ձգտելով բռնել նրա հայացքը, բայց դա Անահիտին չհաջողվեց£ Կարենն աշխատում էր չնայել նրան, ձևացնելով, թե չափազանց կլանված է աշխատանքով£

      Անահիտը, զուտ կանացիական հոտառությամբ, ներըմբռնողաբար հասկացավ. ինչ-որ բան է պատահել, և այդ ինչ-որ բանը կապված է իր հետ£ Բայց ի՞նչ£ Նա տենդորեն միտքը բերեց


Скачать книгу