Արդարադատություն և ապագա (Правосудие и будущее). Минас Минасян Ервандович

Արդարադատություն և ապագա (Правосудие и будущее) - Минас Минасян Ервандович


Скачать книгу
և արժեքներ, որոնք ստիպում են կյանքն անարժեք համարել,կամ դարձնել գլխավորագույն ճանարհը՝ սեփական գաղափարն առաջ տանելու համար․․․

      Չկա ոչ մի պետական համակարգ, որտեղ յուրաքանչյուր ոլորտ կարողանա աշխատել անսխալ ։ Բայց հարկավոր է հասկանալ, որ անթերիության սկզբունքը հերքելու իրողությունը թույլ չի տալիս չպայքարել մարդկային հարաբերություններում ներդաշնակության համար։

         Ամենաթողության մեջ չապրելու համար են ստեղծվել օրենքները և համարվել են պետականության անվտանգության ու գոյության առաջնային հիմքերից մեկը։ Թեև նրանց ակունքները գալիս են հեռավոր ու անհիշելի ժամանակներից, սակայն չեն կորցրել իրենց արդիականությունը։ Նրանց բովանդակությունը փոխվել է, ինչ խոսք, բայց անփոփոխ է մնացել այն հոգևոր աղբյուրը, որից սնվել են նրանք։

       Ւսկ հիմա հասել ենք մի այնպիսի վերջնարդյունքի, երբ կարծվում է, թե օրենքներից շատերն այնքան անփոխարինելի են ու հիմնարար,որ պատրաստ են դասվելու Աստվածային պատվիրանների շարքին։ Նրանց օգտակարության մասին մեծ կասկածներ ունենալու համար , բավարար է նաև տեսնել, թե վերջիններս ինչ արդյունավետություն ունեն․

      Ամենաառաջիններից մեկը,թերևս, այն է, երբ լիազորում ես քեզ՝ իբրև իրավատեր,ուրիշի կյանքը վերցնելու լիազորությունը, սեփական <եսը> ներկայացնելով որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ։

      Սպանությունն այն ոտնձգությունն է մարդկային կյանքի հանդեպ,որը վերադարձնելն անհնար է, և նա, ով խլել է այն, չի կարող վերադարձնել։

       Բայց մարդկային մտածողության համաձայն, արդարադատությունը պահանջում է պատիժ,որն իրականացնելու համար առաջներում, փոխադարձաբար սպանում էին մեղավորին,ինչն անփոխարինելի հակազդող քայլ էր համարվում ընդդեմ ոճրագործության։

      Ժամանակների փոփոխության հետ զուգընթաց, փոխվեց նաև մարդու աշխարհընկալումն ու պատկերացումները կյանքի արժեքի մասին։

       Պատմական որոշ պահի հաղթանակ տարավ հումանիստական մտածողությունը, որի համար պայքարում էին հազարավոր մարդիկ հազարավոր տարիներ ։ Ճիշտ է, շատ համոզմունքների հետևորդներ մինչև հիմա փորձում են այդ հաղթանակները վերագրել իրենց՝ իբրև սեփական գաղափարների արգասիք,բայց պատմությունն արդեն գրվել է,և արդեն այդ իրողություններին տեղեկացված անհատների մոտ իրականությունը այլակերպելն ու ձևախեղելը դարձել է ահնար ․․․

      Այդ իսկ առաջընթացից հետո, ընդունված է նորովի վերաբերվել նաև հանցանքին հաջորդող պատժամիջոցներին։

       Պատիժը գուցե չէ, որ կրթում,կամ դաստիարակում է մարդուն,բայց ստիպում է մտածել իր արարքների վնասակարության մասին և անել տրամաբանական հետևություններ։ Որոշների մոտ, այն չունի նույնիսկ այդ ուսուցողական ազդեցությունը,որը կարելի է բացատրել միայն հոգու,կամ գիտակցության մեջ բարոյական նորմերի արժեզրկմամբ։

      Ինչպես պահպանել այդ կանոնների հավասարազորությունը հասարակության բոլոր շերտերի մոտ, մնացել է բաց թեմա, իսկ լուծումներ,ցավոք քչերն են առաջարկում։

      Գուցե ապագայի հանդեպ լավատեսությունն է ստիպում մտածել լավագույն լուծումների մասին, կամ խնդիրների մշտական ներկայությունը՝ որն առկախվում է հայրենասերի խղճին, բացելով պայքարի և հնարամտության շնորհի ճանապարհը։

      Միայն հավատը մարդկային հարաբերություններում ներդաշնակության հասնելու հանդեպ բավական է,որպեսզի ոգեշնչի անհատներին մտածել նորարական լուծումների մասին և առաջարկել դրանք։

      Գուցե՝ հանցանքները թվարկելիս ,սկսենք ամենաքստմնելիներից,որպեսզի հասնելով նվազ վտանգավորներին՝կարողանանք հաճելիորեն փաստել, թե դժվարին վելուծություններն արդեն անցյալում են։

       Երբ խլում ես մեկի կյանքը, այլևս չես կարող այն վերադարձնել․․․Այն չվերականգնվող արժեք է։ Անշրջելի են նրա հետ խաղալ փորձողների գործողությունները։ Նա,ով արժեզրկում է անգին արժեքները, թույլ է տալիս իրեն,կամ ուրիշներին գնալ բնության օրենքների դեմ․ որովհետև ամբողջ կենդանական աշխարհում չկա մի ինդիվիդուում,որը հանուն սեփական < ես> ի քմահաճույքների իրեն իրավազոր համարի տնօրինել մեկ ուրիշի կյանքը․ Նրանք գործում են համաձայն իրենց տրված բնազդների և չեն շեղվում այդ գենետիկ հրահանգից։

       Իսկ մարդը լիազորել է իրեն չտրված իշխանությամբ,՝խաթարելով արդեն անհաշվելի ժամանակներից եկող խաղաղ ապրելակերպի պատկերը։

      Ոմանք կասեն՝ <անարդարություններն եկել են ժամանակի պահանջներին համապատասխան, և տնօրինվում են ժառանգաբար փոխանցվող ՝<հաղթում է ուժեղագույնը,հանուն իր կամ սերնդի գոյության> գենի օգնությամբ, ոմանք էլ կվերագրեն մարդկային հոգու այլափոխությանը,որտեղ հպարտությունը,որպես առաջնային մեղք, մարդու կյանք ներգործեց՝ ջնջելով բնությունից նրան տրվող անմեղության վարկածի թեզը ։

      Մեր կողմից գուցե մեծ սխալ կլինի մենկաբանել մարդկային գաղափարախոսությունից ծնված օրենքի և իրավահավասարության մասին պատկերացումները և խոսել նրանց թերությունների մասին՝ հաշվի չառնելով տվյալ ժողովրդի մոտ կարծրացած ավանդույթներն ու մոտեցումները՝ հանդեպ մարդկային արժեքների։

      Բայց խստորեն հավատացած եմ նաև,որ կան ընդhանուր դրույթներ,որոնք մեկնում են բոլոր պատվիրանների փակագծերը և բացատրում սխալական մարդու ամբողջ աղավաղված տրամաբանությունը։

       Եկեք առաջարկենք նոր լուծումներ,քան սովորեցնում է մեզ էլիտան, եկեք ստեղծենք նորը, մի ուրիշ մարդկային վերադաստիարակման սխեմա, որը և կլինի հեղափոխական և արդյունավետ բառիս ամենաբուն իմաստով։ Կամ խոսենք ի լուր մարդկային զանգվածների․ արտահայտենք մեր սեփական կարծիքը, երբ պարտադրում են միայն հինն անգիր անել ու լուռ տանել գաղափարների


Скачать книгу