ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
կարդաց. «„Ազատագրվել եմ։ Վաղաժամ։ Քսանյոթին կլինեմ տանը։ Համբուրում եմ։ Հայրիկ“»։

      – «„Քսանյոթին կլինեմ տանը“», – մեքենայորեն արձագանքեց Եվան, դարձյալ շրջվելով դեպի լուսամուտն ու ճակատը սեղմելով ապակուն։

      – Բոլորովին չի երևում, թե հեռագիրն ուրախացրեց քեզ։

      – Իսկ ինչո՞ւ չէ, – խոսեց Եվան, առանց դեմքը սառցասառն ապակուց հեռացնելու։– Ուրախացիր, դստրիկ, հորդ ազատել են բանտից։ Իսկ մի՞թե դուք ուրախ չեք, Դավիթ Ավետովիչ, չէ՞ որ ձեր աներն է գալիս։ Հրաշալի է։ Շարունակենք գրել. ««Բարեհամբուր ժպիտը դեմքին՝ մեզ դիմավորեց երիտասարդ տանտիրուհին…«» – Նա ձեռքերով ծածկեց դեմքը և արցունքներն անարգել հորդեցին այտերն ի վար։

      *******

      Առավոտյան, ինստիտուտի անցաթողման պահատնակով անցնելիս, Ստեփանը դեմառդեմ հանդիպեց Ռաֆայելին, բարևեց ու անցավ՝ առանց կանգ առնելու։ Չգիտես ինչու, Ստեփանին թվաց, թե Ռաֆայելը սաստիկ մտահոգ տեսք ուներ։ Հասնելով լաբորատորիա, որը տեղավորված էր ինստիտուտի առաջին հարկում, նա ուշացումով մտածեց այն մասին, որ զուր տեղը չհարցրեց ընկերոջ տրամադրությունը։ Որոշ ժամանակ անց, Ռաֆայելն ինքը եկավ Ստեփանի մոտ և բոլոր կողմերից մի առժամանակ ուշադիր զննելով ապարատը, հանկարծ ասաց.

      – Լսիր, ամբողջ գիշեր չեմ քնել, գիտե՞ս։

      – Ինչո՞ւ, – հարցրեց Ստեփանը։-Պրեֆերանսո՞վ էիր զբաղված։-Այո, տարվեցի մինչև վերջին կոպեկը։ Լսիր, երևի կարգն է այդպես, հա՞, որ բարեկամներդ քեզ հիշեն միայն այն ժամանակ, երբ դու իրենց պետք ես։-Նոր բան ունես ասելու, թ՞ե դա է, – հարցրեց Ստեփանը առանց աշխատանքն ընդհատելու։-Հասկանալի բան է, որ մարդուն ևս յուրահատուկ է ինքնապաշտպանության բնազդը… Ընկնելով դժբախտության մեջ, նա ձգտում է այնտեղից ինչքան կարելի է անվնաս կերպով դուրս գալ։ Բայց իմ այդ տիպը… – Ռաֆայելը հուսահատությամբ օրորեց գլուխը։– Լսիր, Ամալյայի հետ որոշել էինք թատրոն գնալ, պետական քննությունների պատճառով երկու ամիս է ոչ մի տեղ չենք գնում՝ նույնիսկ կինո, մեկ էլ տեսանք եկան։ Տնով-տեղով հյուր են եկել, թեկուզ մինչև այդ պատկերացում անգամ չենք ունեցել նրանց գոյության մասին։ Աշխարհում անգրագետ մարդուց խորամանկը չկա։ Որ տեսնեիր ինչ լեզու էին թափում։ Իսկ հետո պարզվեց, որ օգնություն է պետք։ Պահեստում, որտեղ այդ բարեկամ կոչեցյալս աշխատում է, մեծ պակասացում է եղել, գործը տվել են դատախազություն։ Երդում էր ուտում բոլոր սրբությունների անուններով ու տղաների արևով, որ, իբր, ինքը ոչ մի բանում մեղավոր չի և խնդրում էր, որպեսզի ես, իբրև շրջանում, այսպես ասած, ճանաչված մարդ, որևէ կերպ ազդեմ դատախազի ու քննիչի վրա։

      – Հետո՞, – հարցրեց Ստեփանը։

      – Ես, իհարկե, նրա ոչ մի խոսքին էլ չհավատացի։ Գիտես ինչո՞ւ։ Ավազակի դեմք ուներ։

      – Իսկ ինչպիսի՞ն է լինում ավազակի դեմքը։ Գաղափար անգամ չունեմ։

      – Ուրեմն բախտդ բերել է, – ասաց Ռաֆայելը շինծու ծիծաղով։

      – Եվ ինչո՞վ վերջացավ այդ ամենը։

      – Խոսեցի դատախազի հետ, և նա ասաց, որ խուզարկման ժամանակ բարեկամիս ներքնահարկում դեֆիցիտային երկու էլեկտրաշարժիչ են հայտնաբերել։

      – Դրա համա՞ր էիր այսօր հոնքերդ կիտել։

      – Լսիր, հետաքրքիր ես։ Ուրեմն դա քի՞չ է։ Ասում եմ, չէ՞, մինչև լույս աչքս չեմ փակել։

      – Ինձ համար դժվար է մարդկանց արտաքին տեսքով գուշակել նրանց ճակատագիրը։

      – Բայց ես իրավացի՞ դուրս եկա, – ասաց


Скачать книгу