Սերը Յուպիտերի վրա. Գայանե Մխոյան

Սերը Յուպիտերի վրա - Գայանե Մխոյան


Скачать книгу
Ամեն սխալ թվանշան հավասարվում է քանոնի հարվածի: Մատներս ցավում են, այնքան է մայրս խփել: Քթիցս սկսեց արյուն հոսել…թարսի պես հայրիկը տանը չի, թե չէ կպաշտպաներ ինձ:

      2011 թվական, մայիսի 17

      Այսօր մեր ֆիզիկայի ուսուցիչը ձախ ոտքի վրա դասարան մտավ: Ես միանգամից ներսումս ճնշում զգացի, որովհետև շատ զգայուն եմ շրջակա աշխարհի հանդեպ: Կարճահասակ, գեր, տարիքով կին է`փարթամ շրթունքներով, խոշոր աչքերով ու կլոր դեմքով: Նրանից մեր դպրոցում բոլորն են սարսափում, որովհետև անկանխատեսելի վարքագիծ ունի, երբեք հնարավոր չի լինում գուշակել, թե տվյալ օրն ինչ տրամադրությամբ դասարան կմտնի: Նա մեր գերազանցիկների միջև հմտորեն մրցակցություն է ստեղծել.ամենաբարձր գնահատականները ստանում են նրանք, ովքեր ոչ միայն օրվա, այլև նոր դասն են սովորում ու իր փոխարեն ուսուցչություն անում: Ես, իհարկե, դեմ չեմ, որ այդ փորձը որոշակի հմտություններ ու անձնային հատկանիշներ է զարգացնում աշակերտների մեջ, եթե միայն չի ձգվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, ինչպես մեր դասարանում է: Ես էլ եմ մտել խաղի մեջ, որովհետև դա միակ ելքն է բարձր գնահատական ստանալու ու ծնողներիս հետ հետագայում խնդիրներ չունենալու`մանավանդ, որ խոստացել են հեռախոս գնել,եթե այս տարի էլ գերազանցիկ լինեմ: Իմ շրջապատում բոլորը հեռախոսներով են շրջում, բացի ինձանից, ուստի ստիպված եմ ծնողներիս սպասելիքներն արդարացնել:

      Հազիվ էի ոտքի կանգնել`ողջունելու, երբ ուսուցիչը շնչակտուր մոտեցավ կենտրոնական շարքի առաջին դասասեղանին, որի մոտ ես էի նստած, դրեց երկու պարզած ափերը սեղանի մակերևույթին ու ամբողջ կոկորդով այնպես գոռաց ինձանից մի քանի մետր հեռավորության վրա նստած շատախոս տղաների վրա, որ վախից լեզուս կապ ընկավ.

      –Լռություն:

      Մի քանի վայրկյան շունչ քաշելուց հետո ափի արտաքին մասը տարավ-բերեց սեղանիս վրայով ու գրենական պիտույքներս գետնին թափեց: Ես, իհարկե, հետո հասկացա, որ այդ ճիչը տղաներին էր ուղղված, որովհետև գոռալու ընթացքում ուսուցչի հայացքն ինձ վրա էր: Պատկերացրու, հանգիստ`առանց մրջյուն անգամ տրորելու, նստած ես տեղումդ ու դասն ես կրկնում, և հանկարծ մեկը կանգնում է ուղիղ դիմացդ, արյունակալած աչքերը հառում վրադ ու մի քանի սանտիմետր հեռավորությունից այնպես ծղրտում, որ աթոռդ դղրդում է: Ու գիտես, ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մեկին տարօրինակ չի թվում ուսուցչի նման վարվելաձևը. բոլորն ընդունում են դա որպես իրերի բնականոն ընթացք:

      Մինչ կհասցնեի ինձ հոգեպես կարգի կհրավիրել, որ վախից կաթված չստանայի, ուսուցիչը բացեց մատյանն ու սկսեց աչքի անցկացնել.

      –Լիլի, գրատախտակի մոտ:

      Վերցրի խնդրագիրքն ու վախվխելով մոտեցա: Կավիճն առա ձեռքս ու սկսեցի խնդրի պահանջը կարդալ: Մի անգամ բարձրաձայն ընթերցելուց ու ոչինչ չհասկանալուց հետո ստիպված եղա ուսուցչի վայրկյան առ վայրկյան աճող զայրույթի պայմաններում նորից ու նորից փորձել: Մի պահ շրջվեցի ու տեսա դասընկերներիս ծաղրական հայացքները, հուսահատությունից դեմքս հառեցի առաստաղին, գրատախտակին, և ինձ թվաց, որ անգամ դատարկ պատերն են ինձ մատնացույց անում ու բարձր բղավում ՝ չես կարող, չես կարող, չես կարող:

      Ուսուցիչը, համբերությունը կորցնելով, ջղայնությունից կծիկ դարձած բռունցքներով մոտ եկավ ու բարձրացրեց ձեռքը`սպառնալով խփել սարսափից գրատախտակին սեղմված


Скачать книгу