ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…«»։– Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան։
– Ծննդյան հարյուր տարին շուտով լրանում է։
– Յա… – ծերունին տխուր օրորում է գլուխը, – երեկվա երեխան էր, էդ ե՞րբ թամամեց։
– Շուտով կտոնենք, ամեն տեղից մարդ է գալու։
– Դե շուտ արեք։ Վախում եմ հասցնեմ ոչ։ Բաքվիցն էլ ա՞ մարդ գալու, – հանկարծակի հարցնում է ծերունին
Արմեուհին բացատրում է, որ մենք Բաքվից ենք։
Ծերունին տեղում շարժվում է, աշխուժանում։
– Հա՞… էդ շատ լավ ա… Բաքու նավթումը սրանից քանի տարի առաջ աշխատել եմ… հազար իննհարյուր ութ թվին։ Հմի երևի Բաքուն շատ ա փոխվել… Էյ գիդի հա… Որ Բաքու աշխատում էի, մի ղարաբաղ- ցու թատրոնում մեր Անուշին շանց տվին։ Որ տեհա, լացս եկավ։ Դե գեղացիս ա, բեմ ելած խալխին հավասար լացացնում ա… գեղի կարոտը, հողի կարոտը առա… Օհանեսը ասում էր, որ Թիֆլիսից Դսեղ եմ գալի, ամեն անգամ, գիշեր ըլի, թե ցերեկ, որ պոեզդը մտնում ա Լոռվա ձորերը, ծմակներից փչող օդը խուտուտ ա տալի, լցնում թոքերս, զարթնեցնում։ Վեր թռչելով նա ասում էր. ««Օրհնվես, հող…«»։ Էդպիսի բան ա հողը…
Արմենուհին մարդ է ուղարկում, որ մի երկու ուրիշ ծերունիների էլ կանչեն։ Ասես նրա կանչելուն էին սպասում, քիչ անց գայթելով գալիս են նրանք, բարև են տալիս ու նստում իրար կողքի։
– Սարգիս բիձա, Թումանյանից մի բան պատմիր, ընկերները լսեն, – ասում է Արմենուհին, – ո՞նց մարդ էր։
– Շատ լավ մարդ էր։ Ոնց որ էսօր, հիշում եմ։ Աչքիս առաջն ա։ Եկավ, մազերս խառնեց, մոմպաս տվեց, հետո հորս հետ գնացին Բորչալու՝ ժողովի։ Բա ո՞նց չեմ հիշում։
Նրանք նստել էին սալ քարերին, կողք-կողքի, նայում էին մեզ ու չիբուխ էին քաշում։ Ես նայում էի նրանց ու մտածում էի, որ ոչինչ չի փոխվել։ Սա Թումանյանի աշխարհն է, ինձ թվում էր նույնիսկ, թե ինչ որ տեղ ես տեսել եմ նրանց, խոսել հետները, որ ահա այս մեկը գյուղացի Համբոն է, մյուսը՝ ««Հառաչանքի»» -ի ծերունին, երրորդը անպայման Սուտլիկ որսկանն է, չորրորդը՝ Գաբո բիձան, և որ նրանք բոլորը միասին Կիրակոսին քարաբաղնիս սարքեցին, ու երբ արդեն մեռել էր Կիրակոսը, ««կտերը, արևումը նստոտած, նրանք պատմում էին, թե քանի-քանի հոգի է խեղդվել քարաբաղնիսից…«»։ Ու չիբուխ էին քաշում, ինչպես հիմա։
– Որ գեղ գար, կհետաքրքրվեր մարդկանց ապրուստով, երեխաներին կամփետ կտար, հանաք բան կաներ բոլորի հետ, ծերերին կնստեցներ, պատմություն անել կտար, ինքը կգրեր։ Էդպես էր։
– Դու ի՞նչ կասես, քեռի Եզեկ։
Ծերունին ծխամորճը հանում է բերանից, մի պահ մտածում։
««– Է՜… է՜…է, կրակ էինք անում, շուրջը նստոտում, մինչև կես գիշեր զրույց անում, հեքիաթ ասում, որը չիբուխն էր զոռ տալիս, որը քնում էր… քեռի Եզեկն էլ շվի էր ածում…«»։
– Ի՞նչ ասեմ… Օհանեսի հետ էնքան ենք ընկերություն արել։
Օհաննեսը, երբ մաքուր մարդկանց մասին էր խոսում, միշտ ասում էր. պախրան էն տեսակ զուլալ, անարատ կենդանի ա, որ երբ քարափներից իջնում է ձորը և ջրավազանը պղտորված ա տեսնում, պինչ չի կպցնում, ջրի մոտ նստում, էնքան սպասում ա, մինչև ջուրը զուլալվում ա ու նոր խմում ա էդ ջրիցը։