ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ


Скачать книгу
նայել է վերջալույսի վարդագույն ամպերին, հետևել է Չաթինդաղի գագաթին նստած թխպերի խաղին, նրանց դանդաղ-դանդաղ ընթացքին ու երազել… Լսել է ծղրիդի ճռռոցը ու երազել… ««Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի, կանաչի ու թարմության հետ խառնված հոսում է գարնան դաշտերի վրայով… Գուցե էդ ժամանակ մի ծառի կամ թփի տակ պառկած խորասուզվել եք ջինջ կապույտ երկնքի խորության մեջ, մաքուր, թեթև երազների մեջ, իսկ չորս կողմերը համատարած ճըռռ… ճըռռ…«»։

      Արևից ծառերը երկար ստվեր էին գցել։

      – Հրեն Ծովերը, – ասաց Արմենուհին, – շուտով այստեղ գրողների հանգստյան տուն կկառուցվի… 22 թվին Թումանյանը դիմել է, հիմա սկսում ենք շինարարությունը՝ մոտ 47 տարի հետո… Շատ գեղեցիկ հանգստավայր է լինելու։

      Մենք հասնում ենք Ծովեր, նստում ենք ստվերախիտ ծառերի տակ։ Այստեղ, գուցե հենց այս ծառի տակ, որտեղ մենք ենք նստած, տիեզերական այս լռության մեջ, նստել է Թումանյանը, նստել են Իսահակյանը, Շիրվանզադեն, Վալերի Բրյուսովը, Տերյանը, Լեոն և մեր մյուս երախտավորները։ Ճարմանայի անհաջող ճակատամարտից հետո այստեղ է դադար առել Վարդան Մամիկոնյանը ու նորից համալրված, գարնան հեղեղի պես գնացել գրոհի։ Այստեղ, 1896 թվականին ընկերներով քեֆ է արել Ստեփան Շահումյանը։ Հետագայում Շահումյանը շատ է մտաբերել Հովհաննես Թումանյանի հետ անցկացրած պահերը, ջալալօղլեցի Սերգեյ Տեր-Գրիգորյանի աղջկան՝ Քեթևանին, որին բոլորը քնքշանքով Քեթո էին ասում, և նրա կրտսեր քրոջը՝ փոքրիկ Ելենային (Լելուշ) ։ Շահումյանը նամակ է գրել իր սիրած աղջկան՝ Քեթոյին, խոսքը համեմելով Թումանյանից մեջբերած մի հատվածով՝ ««Ուր Չաթինդաղի…«», և ավելացրել է Թումանյանի ոգով.

      ««Եվ ուր վերջապես ապրում են երկու սիրելի քույրե

      Քեթոն է մեկը, մյուսը՝ Լելուշ

      Իրենց երկրի պես քաղցր ու անուշ»»։

      (Ի դեպ, Քեթոն՝ Ք. Տեր-Գրիգորյանը, հետագայում դարձավ մեծ հեղափոխականի՝ վտանգներով լեցուն կյանքի հավատարիմ ընկերուհին) ։

      Նստում, հանգստանում ենք կանաչ խոտերին։ Ծառերի ստվերները պառկել են լճի վրայով, և ջուրն այնպես վճիտ է…

      Ես մտնում եմ անտառ ու խորանում եմ անտառի մեջ։ Մարցի անտառներն են։ Հաճարենինեի կատարները երկինք են հասնում։ Արևը դժվարությամբ է ընկնում անտառ և այնպես հով է, այնպես մութ ու խաղաղ…

      Վեր է կացել են սարում

      Մեր Չալանկը իր թևից.

      Գնում է մութ անտառում,

      Քաջ ախպերս ետևից։

      Պարզ, հասարակ, ու էնքան պարզ ու հասարակ, որ թվում է նստես, դու էլ էդպես կգրես։ Բայց չէ, ինչքան պարզ ու էնքան էլ հանճարեղ է։

      Զրնգում են նրանք խոր

      Էն անտառում կուսական.

      Ես կանչում եմ նորից նոր,

      Ինձ թվում է, թե՝ կգան…

      Զո՜ւր… վաղուց են, ախ, նրանք

      Մեր սարերից գնացել.

      Էդ զիլ ձեներն են մենակ Իմ ականջում մնացել…

      Սուս… լռություն է. ոչ ձայն, ոչ ծպտուն. լռության մեջ թշշում է մթին անտառը։

      Հետո մենք գնացինք նայելու Դիդը։ Գյուղի վերևի մասով էինք անցնում։ Մի ջինջ, սառն

      առվակի վրայով անցնելիս, մեկն ասաց.

      – Թումանյանը էստեղ լողացել ա։

      Ակամայից կանգ առա, նայեցի ներքև վազող ջրերին։

      – Այսինքն փոքր ժամանակ. գրած էլ ունի։

      Էն


Скачать книгу