Խնդուն օրերի թույնը բոսոր. Էդուարդ Գրիգորյան
և քամահրանքով ծաղրելիս, նրանց թևերը դիմադրության ուժ չէին զգացել։ Աղճատված հոգիների թափորը` ծեր, շատ ծեր, վաղուց ափին մոտենալով, հասնելով, փրփուր չէր տվել, անփրփուր ճողոպրել ու թեթևակի փրփրել էր ծովի խորքում` այդ ամենն ուսումնասիրելիս, սովորելիս, երազներում տեսնելիս։
Ջրապտույտից՝ չյուղված սայլի անվի ճռնչոց ու ծանր հևք էր լսվում։ Ալիքներն էին ճռնչում, հևում։ Ճռնչոցը ուրորէ լացի էր փոխվելու, բայց փոթորիկը հեռու էր։ Ամեն ինչ փոթորկի համար կարծես զարգացել, հասունացել էր, իսկ լաց, ողբ չկար։ Լճացած արցունքներ պետք չէին, անտեղի էին։
Խրախճանքով ու կոկետ սեթևեթանքով, ալիք-ալիք, ակոս-ակոս, սակռագույներին բախվեց պոռնիկների գոսացած թափորն ու թվաց, թե ջրապտույտը հանդարտվեց։ Ջրապտույտի հանդարտությունը գոսացածների թովչանքն ու գեղգեղանքն էր ամրագրելու, սակայն ալիքների ըմբոստ համրությունը, չյուղված անվի ճռնչյունը, այդ խեղդվող-զսպվող աղաղակները մոլեգնած ընդդիմացան, և պոռնիկների գոսացած թափորն իր տեղը ջրապտույտում անառարկելի ժխտեց, իսկ ջրապտույտը հանդարտեցնելու սկզբնական մտադրությունը բախվեց բանականությանը` հուշելով, որ չափազանց չնչին և անսահման մանր էր դեպքերում մխրճվելու համար և գլխիկոր, հիասթափ վերադարձավ, միացավ աղճատված հոգիների թափորին։
Ջրապտույտի ողբաձայն աղաղակները կարծես վերջ չպիտի ունենային, բայց կամաց-կամաց, հուշիկ-հուշիկ այն փոխակերպվեց տագնապի։ Տագնապն աճեց, աճեց ու վերջում` տագնապ չէր՝ բողոք էր։ Մնացյալ ալիքներն էին բողոքում, իրար հրմշտում, քաշքշում։ Եվ այդ քաշքռտուքից ծովը ճեղք տվեց, բացվեց ու հեռու-մոտիկ գվյունով, ընդերքից վեր խոյացավ մնացյալ ալիքների ըմբոստ ցասումը։
Իմ պատմվածքները խոտանում, մերժում էին մեկը մյուսի ետևից։ Գրական հանդեսներից մեկի գլխավոր խմբագիրը մի օր որոշեց անկեղծանալ հետս՝ լռության, մեկ էլ սերտած, անգիր արած` «Ձեր պատումի լեզուն, ոճը, շատ ծանր է և դժվարամարս։ Հրատարակչությունը, հաշվի առնելով ընթերցողական ենթադրելի շրջանակը, դրանով թելադրված պահանջարկը, նպատակահարմար չի համարում ձեր գործի հրատարակությունը»։ Նմանատիպ դատարկաբանության փոխարեն, ցանկացավ լիկբեզ անցկացնել հետս՝ բացել իմ աչքերը։
– Շատերի՞ն ես ուղարկել, – պատմվածքս ստանալուց երկու շաբաթ անց, ներս հրավիրելով իր աշխատասենյակ` հարցրեց նա:
– Ո՛չ, – պատասխանեցի ես: – Առայժմ միայն ձեզ:
– Գեղեցի՛կ, – ասաց նա, – կձևացնեմ, որ չեմ կարդացել այն։
– Չհասկացա՛, – զարմացա ես:
– Զարմանալու բան չկա, ուղղակի ցավում եմ քեզ համար, կհալածեն, ուժասպառ կանեն ճամբարներում կամ հոգեբուժարաններում։ Զսպիր ինքդ քեզ և փորձիր գրել ուրիշ պատմություններ, տես, թե ինչքան հերոսացում կա շուրջդ, գրիր նրանց մասին։ Դանակը ոսկորին մի հասցրու, մենք փոքր ազգ ենք, որի գոյության մասին ոչ ոք ոչինչ չգիտի, առանց խղճի խայթ զգալու կվերացնեն քեզ, և ոչ ոք այդ մասին ոչինչ չի իմանա, այդ նրանք կարող են իրենց թույլ տալ այլախոհական գրականություն, քանզի նրանց համար վատագույն արդյունքը՝ երկրից վտարումն է, տոմս` մեկ ուղղությամբ, Նոբելյան մրցանակ, և վերջ, մեզ հետ այդպես չեն վարվի, կատոկով կճզմեն և «ախ» չեն քաշի:
– Ես այլ կերպ գրել չեմ կարողանում։
– Ուրեմն դադարիր գրել և յուրացրու մեկ այլ մասնագիտություն, եթե չես կամենում տիրապետել դերձակ-մոտորիստուհու