Պարապ վախտի խաղալիք. Խաչատուր Աբովյան
ոտն ու գլուխն չափելով ասեց:
«Հանաքն ուրիշ վախտ արա՛ դու ինձ հետ.
Էդպես մասալեքն պառավքը կասեն.
Կամ պղինձս տուր, կամ նրա ջառըմեն.
Թե չէ ո՞վ է լսել՝ թե պղինձը կը մեռնի», —
– «Էսպես հաստագլուխ մարդ էլ կըլինի՞ , —
Տո քո՛փակ.
Ծնանողն մեկ օր պետք է մեռանի.
Ով որ ծնելուն հավատ կընծայի,
Ու ծնած որդին իր տունն կտանի,
Բաս մահվան սուքն չպետք է կատարի՞: —
Դիվանն էլ Մո՛լլին իրավունք տվեց.
Դրացին թեև գլուխն քարեքար տվեց.
Ձեռն ո՛չինչ չընկավ. ում էլ հարցրեց,
Հենց է՛ն շահվեցավ, որ վրեն ծիծաղեց:
Խորամանկ մարդիցն աստված ազատի,
Խելացին նըրա ո՛չ խերն, ո՛չ շառը,
Իր օրումն երբեք չի պետք է ուզի:
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԻՔԸ
Շատ տեղ ման էկած, շատ երկիր տեսած՝
Մեկ մարդ՝ էլ կրկին իր աշխարհն էկավ.
Ծանոթ, բարեկամ գլխին հավաքված՝
Կուզեին գիտել, թե նա ի՞նչ տեսավ:
«Լեզուս չի՛ բռնում, որ ձեզ ե՛դ պատմեմ,
Ինչ որ լսել եմ ու աչքով տեսել.
Թողե՛ք, բա՛րեկամք՝ փոքր շունչ առնեմ,
Ապա լսեցե՛ք, ինչ կուզեմ ասել: —
Վա՜յ էն մարդին, որ իր տանը միշտ մնա.
Ու աշխարքիցս ո՛չինչ խաբար չիմանա:
Դուք լավ գիտեք, թե ի՞նչքան մեծ ա երկիր.
Ու ո՞րքան ծովք, ազգք և քաղաքք ու բաներ
Կան ամեն տեղ հազար տեսակ զանազան
Ո՛չ թիվ ունին, ու ո՛չ հեսաբ, ո՛չ սահման:
Շատ տեղ կա, մարդիք իրար միս ուտեն,
Շատն էլ հացի տեղ խոտը ճաշակեն.
Ոսկի ու արծաթն՝ էնպես երկիր կա,
Խոտի հետ դուս գա, ջըրի հետ գնա:
Բայց էս ինձ էնքան չի զարմացրուց,
Ւնչպես մեկ երկրի մարդքերանց գործն:
Հառավոտե մինչև ի մութն անխափան
Նստին նրանք ի միասին լուռ, անձայն:
Ո՛չ դժողքն են մտածում, ո՛չ արքայությունը,
Հաց ու կերակուր իսպառ մոռացած,
Ու Աստծու աչքիցն՝ հենց բռնի՛ր՝ ընկած,
Իրար երեսի նայիլ չեն ուզում:
Ամպն էլ որ գոռա, կայծակն էլ թափի,
Թոփ ու թնդանոթ նրանց գլխովն անցնի,
Թեկուզ սաղ երկինքն նրանց գլխին փուլ գա,
Մեկն էլա տեղիցը չի՛ ուզիլ ժաժ գա:
Թե դժոխքն էի գնացել, հավատացե՛ք ինձ՝
Էն զարհուրելի կերպարանքն ինձ
Չէին պատահիլ: Քանի միտքըս գա,
Հոգիս ու մարմինս սարսի ու դողա»: -
«Ախր ի՞նչ է նրանց միտքն ու կամքը,
Որ էսքան մտածեն», հարցրին բարեկամքը:
«Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոքսն են միշտ քաշում»:
– «Ա՜խ՝ ի՞նչ եք ասում»:
– «Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»:
– «Ո՛չ, բա՛րեկամք՝ ո՛չ»:
– «Ուրեմն անգին քա՞րն են նրանք պտրտում»:
– «Չէ՛, չէ՛. ի՞նչ ասեմ»:
– «Ուրեմն խելացնո՞ր են, որ չեն զգում,
Խոսում, կամ լսում, բաս ի՞նչ են անում»: —
– «Թո՜ւղթ-թո՜ւղթ են խաղում»: —
ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՃԱՇԸ
Ճամփեդ բռնի՛, գնա՛, ամեն ծափ տվողի
Առջևն մի՛ պար գալ, ոտդ կդիպչի քարի:
Մոլլա Մասրադինն բեհեսաբ չարեց,
Մեկ քոռ կնիկ առավ, հետը պսակվեց:
Մոլլեն ու կնի՞կ – վա՜յ քո տղիս տղա՝
Լսողն չի՛ ասիլ, թե Մոլլեն գիժ ա: —
Մոլլի փորն սկսեց շուտով ցավ